Թուրքիայում ընդդիմադիր լրագրողներ են ձերբակալվել
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքաննության շրջանակում ոստիկանությունը ներխուժել և խուզարկություն է իրականացրել քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալության լրագրողներ Դելալ Աքյուզի, Ֆըրաթ Ջան Արսլանի, ընդդիմադիր «T24» լրատվականի թղթակից Սիբել Յուքլերի և ընդդիմադիր «Bianet» պարբերականի խմբագիր Էվրիմ Քեփենեքի տներում։
Այս մասին գրում է ermenihaber-ը:
Վերջիններս բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ։
Անկարայում ոստիկանությունն առգրավվել է Ֆըրաթ Ջան Արսլանին պատկանող բջջային հեռախոսն ու համակարգիչը։
Թուրքիայի հեղափոխական աշխատանքային արհմիությունների համադաշնության (DISK) մամուլի աշխատանքային արհմությունը կոչ է արել անմիջապես ազատ արձակել 4 լրագրողներին՝ ընդգծելով, որ «լրագրությունը հանցագործություն չէ»։
Դեռևս հայտնի չէ, թե ի՞նչ մեղադրանքներ են առաջադրվել լրագրողների նկատմամբ։
Կարծիքներ