Մասկը հայտնել է դեպի Մարս թռիչքների հնարավոր ժամկետների մասին
Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը չի բացառել, որ ինքնակառավարվող թռիքչը դեպի Մարս տեղի կունենա 2024 թվականին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցամբ՝ այս մասին գործարարը հայտնել է թվիթերյան հաղորդագրությամբ:
«2024 թվականը չի բացառվում, որ կդառնա ինքնակառավարվող թռիչքի տարի»,- գրել է Մասկը՝ պատասխանելով 2026 թվականին Մարս թռչելու մտադրության մասին հարցին:
Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ անձնակազմի մասնակցությամբ թռիչքները դեպի Մարս իրականություն կդառնան արդեն 2026 թվականին:
SpaceX-ը տրանսպորտային համակարգ է մշակում, որը բաղկացած է բազմանգամյա օգտագործման ենթակա Super Heavy հրթիռակիրներից և Starship տիեզերանավից: Համակարգը թույլ կտա արբանյակներ, անձնակազմեր և բեռներ տեղափոխել մերձերկրյա ուղեծրեր, ինչպես նաև Լուսին և Մարս:
Կարծիքներ