Անգլերենի դասաժամին է դեպքը եղել․ ԿԳՄՍ-ն՝ աշակերտին հարվածող ուսուցչի մասին
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ուսուցչուհին դասապրոցեսի ընթացքում գրքով հարվածում է աշակերտին:
ԿԳՄՍ-ն երևույթը համարում է անընդունելի է և անհարիր մանկավարժական գործունեությանը:
«Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում (8-րդ դասարան, անգլերենի դասաժամ): Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այժմ գտնվում են վերոնշյալ դպրոցում՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով:
Ուսումնասիրության արդյունքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում և հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:
Կարծիքներ