Թուրքիան հայտարարել է, որ կշարունակի զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ արաբական երկրների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ արաբական երկրների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Էրդողանը նաեւ հաստատել է, որ «Թուրքիան վճռական է բարեկամական պետությունների հետ հարաբերությունները ընդլայնելու, տարաձայնությունները հարթելու հարցում՝ տարածաշրջանը կայունության գոտի վերածելու նպատակով»:
«Սիրիական կարգավորման հարցով Թուրքիայի ջանքերը կշարունակվեն, քանի դեռ երկրում չի ձեւավորվել իշխանության համակարգ, որը կարտացոլի հասարակության բոլոր շերտերի շահերը: Անկարան կշարունակի աջակցել սիրիացի ժողովրդին»,-հավելել է նա:
Նա շեշտել է, որ «Անկարան մտադիր չէ ընտրություն կատարել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ»:
Կարծիքներ