Ուզբեկստանը հայտարարել է, որ երկրում ժողովրդավարական բարեփոխումներն անշրջելի են դարձել
Ուզբեկստանի իշխանությունները մտադիր են շարունակել լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումները երկրի կյանքի քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը «Ղազախստանսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում։
«Իմ նախագահության առաջին իսկ օրերից մենք խնդիր ենք դրել արդիականացնել երկիրը և ստեղծել բարենպաստ պայմաններ նրա առաջընթացի համար, այդ նպատակով 2017-2021 թվականներին մենք իրականացրել ենք գործողությունների ռազմավարություն հինգ առաջնահերթ ոլորտներում. բարեփոխումները դարձել են. անշրջելի»,- ասել է նա։
Նրա խոսքով, Նոր Ուզբեկստանի զարգացման մշակված ռազմավարությունը դարձել է նախկին հայեցակարգի տրամաբանական շարունակությունը։ «Դրանում կենտրոնական տեղն զբաղեցնում է ժողովրդական և մարդասիրական պետության կառուցման խնդիրները, որն ապահովում է իր յուրաքանչյուր քաղաքացու օրինական շահերն ու բարեկեցությունը՝ անկախ նրա ազգությունից, լեզվից և կրոնից, հետագա զարգացման հիման վրա։ Այսուհետ մենք մեր գործունեությունը կազմակերպում ենք «մարդ-հասարակություն-պետություն» նոր հարացույցի շրջանակներում», - պարզաբանել է Միրզիյոևը։
Միաժամանակ նախագահը նշել է, որ իշխանությունների աշխատանքի հիմնական չափանիշները կմնան Ուզբեկստանում խաղաղության և անվտանգության ապահովումը, օրենքի գերակայությունը, արդար սոցիալական քաղաքականության իրականացումը, ինչպես նաև հոգևոր և կրթական ոլորտում բարեփոխումների ուժեղացումը։
Կարծիքներ