Ճապոնիայի վարչապետը ստիպված կլինի հետաձգել իր այցը ԱՄՆ մինչև 2022թ․
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ստիպված կլինի հետաձգել իր այցը ԱՄՆ մինչև 2022 թվականը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ համապատասխան կանխատեսումը շաբաթ օրը հրապարակել է NHK հեռուստաալիքը։
Կառավարության ղեկավարի արտասահմանյան այցը մեծապես բարդանում է աշխարհում կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածմամբ։ Բացի այդ, Կիսիդան այժմ զբաղված է ներքին քաղաքականության կարևոր հարցերով, այդ թվում՝ հաջորդ ֆինանսական տարվա համար Ճապոնիայի բյուջեի ձևավորման հարցերով։
Ավելի վաղ ճապոնական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի վարչապետն ակնկալում է դեկտեմբերին այցելել ԱՄՆ՝ բանակցություններ վարելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Կարծիքներ