Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի հերթական մասի պրեմիերան հետաձգվել է երրորդ անգամ

Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի հերթական մասի պրեմիերան հետաձգվել է երրորդ անգամ

Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի վերջին մասի ստեղծողները ստիպված են կրկին հետաձգել ֆիլմի պրեմիերան:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», «Մահանալու ժամանակ չկա» ժապավենի առանցքային տեսարաններից մի քանիսը պետք է նորից նկարահանվի, քանի որ 007 գործակալի՝ Nokia ապրանքանիշի տեխնիկան արդեն հնացել է: Ֆիլմի պրեմիերան արդեն 3 անգամ է հետաձգվում 2 տարում:

Նշվում է, որ «բոնդիանան» հովանավոր ընկերությունների սմարթֆոնների և գաջեթների ցանկ ունի, որոնք պետք է օգտագործվեն ժապավենում: Հովանավորներից մեկը ֆիննական Nokia-ն է: Վերջին ֆիլմում գլխավոր հերոսը պետք է օգտագործեր Nokia 8.3 5G սմարթֆոնը:

Ֆիլմի առաջնախաղն իսկզբանե նախատեսված էր 2019 թվականի գարնանը, սակայն հետաձգվել էր 2020 թվականին ռեժիսորի հետ կապված խնդիրների պատճառով: Կորոնավիրուսի համավարակի պատճառով պրեմիերան չեղարկվել էր, այժմ էլ հայտնի է դարձել, որ այն դարձյալ հետաձգվել է: Ֆիլմի ցուցադրությունը նախատեսվում է իրականացնել 2021-ի հոկտեմբերին:

Ֆիննական արտադրողը նշել է, որ գրեթե երկու տարի տևած հետաձգումների ընթացքում սմաթրֆոնների մոդելները հնացել են: Գովազդային գործընկերը ցանկություն է հայտնել վերանկարահանել տեխնիկայի օգտագործման տեսարանները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում