Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Կիև կատարելիք այցի մասին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ սեպտեմբերի 20-ին կմեկնի Կիև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ աշխատանքային այցի ժամանակ ինքը մտադիր է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ քննարկել Կիևին Եվրամիության լրացուցիչ ֆինանսական օգնության բաշխման մանրամասները։
Երկրի էներգետիկ համակարգն ամրապնդելու և այն ձմռանը նախապատրաստելու համար նախատեսված է 160 մլն եվրո։ «Քանի որ ջերմաստիճանը նվազում է, Եվրամիությունը պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունն Ուկրաինային: Մենք միասին պատրաստվում ենք ձմռանը», - ընդգծել է ֆոն դեր Լայենը։
Ուկրաինային հատկացված 160 միլիոն եվրոյից, Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով, 60 միլիոնը կծախսվի ջեռուցման կետերի բարեկարգման և այլ մարդասիրական կարիքների վրա, մնացած 100 միլիոնը` ՌԴ բանակի հարձակումների հետևանքով վնասված ջերմաէլեկտրակայանների վերականգնման և Ուկրաինայի տարածքում նոր արևային էլեկտրակայանների տեղակայման համար: Այդ միջոցների մի մասը, ֆոն դեր Լայենի պնդմամբ, կֆինանսավորվի ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների հաշվին։
Կարծիքներ