Վանուատուի ափերի մոտ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վանուատուի Հանրապետությանը պատկանող Տանու կղզու արեւելյան ափերի մոտ հինգշաբթի օրը 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի պետական երկրաբանական բյուրոն։
Նրա խոսքով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ կղզու ամենամեծ քաղաք Լենակելից 50 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է ավելի քան 1,5 հազար մարդ։ Օջախը ընկել է 46 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում։
Կարծիքներ