Մաթևոս Ասատրյանին խորհուրդ եմ տալիս անպայման դատական ընթացք տալ դուրսպրծուկների զեղումներին. Վահագն Ալեքսանյան

Տեսնես ո՞ր լրատվականը ավելի անբարոյական սուտ կգրի Արագածոտնի ողբերգական դեպքի մասին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Նիգավանում հնչած կրևակոցների դեպքի մասին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, գիշերը ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով.
«Այս պահին, իհարկե, հստակ առաջատար կա, բայց մինչև առավոտ հուժկու պայքար է գնալու առաջատարի տեղի համար»։
Մեկ այլ գրառմամբ Ալեքսանյանը հայտնել է, որ Իր գործընկեր Մաթևոս Ասատրյանին նաև խորհուրդ է տվել և տալիս անպայման դատական ընթացք տալ իր և ընտանիքի մասին «զրպարտանք տարածող դուրսպրծուկների զեղումներին»։
Հիշեցնենք՝ Երեկ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան:
Տուժած 7 տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է:
Որոշ լրատվամիջոցներ դեպքի մասին հրապարակումներում նշում են, որ կրակոցներ հնչել և վեճ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի հարազատների, Արագածոտնի փոխմարզպետի հորեղբոր որդու և ապարանցի մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կրակել են երիտասարդների վրա։ Այս տեղեկությունը հերքել են պատգամավորն ու ոստիկանությունը:
Կարծիքներ