Հորդորում ենք ավելի պրոֆեսիոնալ գտնվել և առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակում թացը չորից տարբերել. Կոստանյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է անձրևից առաջացած հեղեղումներին:
«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ Համաձայն ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրի «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձն է առել ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման բոլոր համակարգերի կառավարումը և սպասարկումը, հեղեղատարերի սպասարկումն ու շահագործումը, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը և մի շարք այլ պարտավորություններ։
Հետևապես՝ Երևան քաղաքում երեկ տեղացած հորդառատ անձրևներից հետո առաջացած ջրակուտակումները, որոնց հետևանքով քաղաքի առանձին հատվածներում մեքենաների դժվարանցանելիություն էր առաջացել, իսկ որոշ դեպքերում էլ մեքենաներ էին խափանվել՝ պաշտոնապես ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից։
«Ազատություն» ռադիոկայանի մեր գործընկերներին հորդորում ենք ավելի պրոֆեսիոնալ գտնվել և առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակում թացը չորից տարբերել ու քաղաքացիներին չապակողմնորոշել»,- գրել է նա:
Կարծիքներ