ԵՄ ութ երկրների նախագահները կոչ են արել Ուկրաինային շուտափույթ միանալ ԵՄ-ին
Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի և Էստոնիայի ղեկավարները կոչ են արել Ուկրաինային հնարավորինս շուտ մտնել Եվրամիություն։ Նրանք իրենց դիրքորոշումը հայտնել են երկուշաբթի օրը Լեհաստանի ղեկավարի կայքում հրապարակված բաց նամակում։
«Նախագահները խորը վստահություն են հայտնել, որ Ուկրաինան արժանի է ԵՄ-ին միանալու անմիջական հեռանկարին։
Ուստի մենք կոչ ենք անում ԵՄ անդամ երկրներին մոբիլիզացնել քաղաքական աջակցությունը Ուկրաինայի համար ամենաբարձր մակարդակով և հնարավորություն տալ ԵՄ կառույցներին քայլեր ձեռնարկել Ուկրաինային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու և բանակցային գործընթաց սկսելու համար: Այս կրիտիկական պահին մենք լիակատար համերաշխ ենք Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ»,- ընդգծվում է նամակում։
Երկուշաբթի ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է երկրի՝ Եվրամիության անդամ դառնալու դիմումը։
Կարծիքներ