ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինա լրացուցիչ ռազմական խորհրդականներ ուղարկելու հնարավորությունը. Politico
ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինա լրացուցիչ ռազմական խորհրդականներ ուղարկելու հնարավորությունը: Այս մասին գրում է Politico պարբերականը՝ վկայակոչելով Պենտագոնի խոսնակին:
Ռազմական խորհրդականները կօգնեն Ուկրաինային մատակարարվող զենքի լոգիստիկայի և սպասարկման հարցում, ինչպես նաև խորհրդատվություն և աջակցություն կցուցաբերեն ուկրաինական կառավարությանը և զինված ուժերին, բայց չեն մասնակցի ռազմական գործողություններին:
Կարծիքներ