Քաբուլում դպրոցրի մոտ որոտած պայթյունից զոհերի թիվը հասել Է 85-ի

Քաբուլում դպրոցրի մոտ որոտած պայթյունից զոհերի թիվը հասել Է 85-ի

Առնվազն 85 մարդ Է զոհվել, 150-ը վիրավորվել մայիսի 8-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Մայիսի 10-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի Ariana news հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի երկրորդ փոխնախագահի ներկայացուցչին:

Նրա տվյալներով՝ Քաբուլում աղջիկների պետական դպրոցի առջեւ տեղի Է ունեցել երեք հաջորդական պայթյուն: Առաջինը պայթեցվել Է ականապատված ավտոմոբիլ դպրոցից ոչ հեռու:

Այնուհետեւ պայթել են երկու ինքնաշեն սարքեր: Այս պահին ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: «Թալիբան» արմատական շարժումը ժխտում Է առնչությունը պատահարի հետ: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Էր 55 մարդու մահվան եւ 150 տուժածների մասին:

TOLOnews-ի տվյալներով՝ մինչեւ մայիսի 9-ը զոհերի թիվը աճել Է մինչեւ 63, զոհվածների մեծամասնությունն աշակերտներ են: Աֆղանստանի ղեկավար Աշրաֆ Ղանին կատարվածը համարել Է ահաբեկչական գործողություն եւ դրանում մեղադրել Է «Թալիբան» արմատական շարժմանը: Մինչդեռ 1TV հեռուստաալիքը հայտնել Է, որ թալիբները դատապարտել են հարձակումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում