Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի 38 շենքի բնակարաններից մեկում դի կա:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 1-ին հարկի բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են տղամարդու դի: Պարզվել է, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 48-ամյա Մ. Մուրադյանն է:

Ըստ աղբյուրի, դեպքի վայրում հավաքված հարևանները ասել են, որ մահացածը հանրությանը հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանի հորեղբոր տղան է:

shamshyan.com-ի տեղեկություններով, տունը ամբողջովին գտնվում է հակասանիտարական վիճակում, ոստիկաններն ու քննիչները հատուկ դիմակով են կարողացել ներս մտնել:

Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում