Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետեւորդներին կոչ է անում աջակցել Հայաստանում փոքր բիզնեսին
Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեստը, վարակված է եղել կորոնավիրուսով: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը՝ հղում կատարելով Forbes-ին տված նրա հարցազրույցին: Ռեփերը նշել է, որ վարակվել է այս տարվա փետրվարին եւ պատմել է ախտանշանների մասին:
«Սարսուռ, դող, երբ պառկած ես անկողնում, տաք լոգանք էի ընդունում, տեսանյութեր դիտում, որոնցում ասվում էր, թե ինչ պետք է անեմ, որ ապաքինվեմ: Հիշում եմ՝ մեկն ինձ ասաց, որ ռեփեր Դրեյքը վարակվել է կորոնավիրուսով, եւ ես պատասխանեցի, որ նա չէր կարող ավելի լուրջ հիվանդ լինել, քան ես»,- պատմել է նա:
Միեւոնույն ժամանակ Ուեստը բացահայտել է, որ դեմ է պատվաստանյութերին: Նա չէր պատվաստվի, անգամ եթե պատվաստանյութ լիներ: Ընդգծել է, որ զգուշորեն է վերաբերվում այդ հարցին:
«Այնքան շատ երեխաներ կան, որ պատվաստվում են ու կաթվածահար լինում… Ուստի, երբ ասում են, որ միջոցը, որով հաղթահարելու ենք COVID-19, պատվաստանյութն է, ես զգուշավորությամբ եմ վերաբերվում դրան»,- ասել է նա:
Իր հարցազրույցում ռեփերը նաեւ խոսել է ԱՄՆ նախագահ դառնալու իր ծրագրերի թեմայով: Նաեւ անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իր վերաբերմունքին: Ասել է, որ այլեւս չի աջակցում նրան:
Կարծիքներ