37-ամյա ախուրյանցին ու նրա 63-ամյա մայրը ձերբակալվել են․ տղամարդը Գյումրու տարբեր հատվածներում թմրանյութ է տեղադրել

37-ամյա ախուրյանցին ու նրա 63-ամյա մայրը ձերբակալվել են․ տղամարդը Գյումրու տարբեր հատվածներում թմրանյութ է տեղադրել

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են և մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխել Ախուրյանի 37-ամյա մի բնակչի և նրա 63-ամյա մորը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Ձերբակալված տղամարդու անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել։ Նա հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին տելեգրամյան կայքից, առցանց վաճառելու նպատակով, ձեռք է բերել 19 փաթեթ թմրանյութ և 5-ը տեղադրել Գյումրու տարբեր հատվածներ։

Մտավախություն ունենալով, որ իր մեքենային մոտեցող անձինք ոստիկաններ են, մնացած փաթեթները ավտոմեքենայում փոխանցել էր մորը։

63-ամյա կնոջ խուզարկությամբ  հայտնաբերվել է 14 փաթեթ՝ «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգվածներով։ Մայր ու որդի ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետագա միջոցառումներով տղամարդու տեղադրած փաթեթները հայտնաբերվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում