Հետախուզվողը հայտնաբերվեց Հանրապետության հրապարակում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 7-ին Հանրապետության հրապարակից Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Արսեն Վ.-ն: Նա փետրվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարծիքներ