Չինաստանի արտգործնախարարը Թայվանը համեմատել է թափառականի հետ, որն ի վերջո տուն է վերադառնալու

Չինաստանի արտգործնախարարը Թայվանը համեմատել է թափառականի հետ, որն ի վերջո տուն է վերադառնալու

Չինաստանի իշխանությունները ոչ մեկին թույլ չեն տա օգտագործել Թայվանը սեփական եսասիրական շահերի համար և վստահ են, որ կղզին թափառական է, որն ի վերջո տուն կվերադառնա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։

«Թայվանը թափառական է, որն ի վերջո վերադառնալու է տուն: Չի կարելի թույլ տալ, որ այն օգտագործվի ուրիշների կողմից իրենց օգտին որպես շախմատի խաղաքար»,- ասել է նա միջազգային միջավայրում չինական դիվանագիտության զարգացմանը նվիրված սիմպոզիումում:

Նախարարն ընդգծել է, որ Չինաստանը պետք է և անպայման կլինի միասնական։ Նա նաև հիշեցրել է, որ 10 օր առաջ Պեկինը վերականգնել է դիվանագիտական ​​կապերը Նիկարագուայի հետ, և այժմ այն ​​երկրների թիվը, որոնց հետ Չինաստանը պաշտոնական արտաքին քաղաքական կապեր է պահպանում, հասել է 181-ի։

Վան Ին հավելել է, որ «Մեկ Չինաստան» սկզբունքը վտանգի տակ է։ Դիվանագետն ասել է, որ իրավիճակը Թայվանի նեղուցում շարունակում է լարված մնալ, և ԱՄՆ-ը և մի շարք այլ առանձին երկրներ միտումնավոր օգտագործում են Թայվանը՝ Չինաստանին զսպելու համար։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում