Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին

Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին։

Հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում դեսպան Ավետիսյանն ու Իսպանիայի թագավորն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին, կարևորել դրանց հետագա զարգացումը, ինչպես նաև՝ բարձր գնահատել Իսպանիայում բնակվող հայ համայնքի դերը մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերն ամրապնդելու գործում։  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում