ՌԴ-ն ժամանակավորապես արգելել է հացահատիկի և շաքարավազի արտահանումը ԵՏՄ երկրներ

ՌԴ-ն ժամանակավորապես արգելել է հացահատիկի և շաքարավազի արտահանումը ԵՏՄ երկրներ

Ռուսաստանի Մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահանձնաժողովը որոշել է մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ժամանակավոր արգելել հացահատիկի և շաքարավազի արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ։ Այս մասին հայտնել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը, գրում է «Վեդոմոստին»։

Ենթահանձնաժողովի քննարկման համար համապատասխան առաջարկը ստացվել է գյուղատնտեսության նախարարությունից, որոշումը համաձայնեցվել է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի հետ։ «Միջոցառումը ժամանակավոր է և կգործի մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը ցորենի և մեսլինի, տարեկանի, գարու և եգիպտացորենի համար։ Բացառություն է նախատեսված ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից տրված արտահանման լիցենզիաներով առաքումների համար»,- նշել են ՌԴ էկոնոմիկայի նախարարությունից։ Տաթև Ֆռանգյան

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում