Վրաստանի իշխանությունները շնորհավորել են հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է հայ հայրենակիցներին և եղբայրական հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
«Թող այս օրը ուրախություն և երջանկություն բերի բոլոր նրանց, ովքեր հոգով և սրտով նշում են այս մեծ տոնը: Մաղթում եմ բոլորին խաղաղություն և բարգավաճում»:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ:
«Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին աշխարհի բոլոր անկյուններում և հատկապես Վրաստանում բնակվող հայազգի մեր հայրենակիցներին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախագահը։
Կարծիքներ