Իրանական հրթիռները պայթել են ԱՄՆ ՌԾՈՒ ավիակրից 160 կմ հեռավորության վրա
Իրանցի զինվորականները զորավարժությունների ընթացքում հրթիռներ են արձակել, որոնցից մեկը Հնդկական օվկիանոսում ընկել է առևտրային նավից մոտ 30 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը։
«Առնվազն մեկ հրթիռ ընկել է ջրի մեջ՝ նավից վտանգավոր հեռավորության վրա: Թե կոնկրետ ինչ, չի հստակեցվում», – հայտնում է լրատվամիջոցը:
Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը, որի կազմի մեջ է մտնում Nimitz ավիակիրը, գտնվում էր այն վայրից մոտ 100 մղոն (160 կմ) հեռավորության վրա, որտեղ պայթել են իրանական առնվազն երկու բալիստիկ հրթիռներ՝ ջրին հարվածելուց հետո:
Ավելի վաղ այս ամիս Պենտագոնը հայտարարել էր, որ Nimitz-ը, որն ապահովում է Սոմալիից ԱՄՆ զինծառայողների դուրսբերման անվտանգությունը, կմնա Մերձավոր Արևելքում ՝ Թեհրանի կողմից իբր առկա սպառնալիքների ֆոնին: Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ն ձգտում է պատրվակ գտնել Իրանի հետ պատերազմ սանձազերծելու համար:
Իրանի արտաքին գործերի նախարարը նաև պնդել է, որ Իրաքից ստացված հետախուզական տվյալները վկայում են այն մասին, որ իսրայելցի սադրիչներ-գործակալները հարձակումներ են ծրագրում ամերիկացիների դեմ ՝ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփին փակուղի մտցնելով:
Կարծիքներ