Արևմտյան Նեղոսի տենդից Սերբիայում 2 մարդ է մահացել
Արևմտյան Նեղոսի տենդից Սերբիայում 2 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է telegraf.rs-ը՝ հղում անելով Միլան Յովանովիչ-Բատուտի անվան հանրային ատողջապահության ինստիտուտի տվյալներին։
Հիվանդության զոհ են դարձել 63-ամյա մի տղամարդ և 50-ամյա մի կին, ովքեր ունեցել են նաև մի շարք քրոնիկական հիվանդություններ։
Հաղորդվում է, որ վիրուսը տարածող մոծակներ են նկատվել Բելգրադում և Պանչևո քաղաքում։
Բժիշկները խորհուրդ են տալիս փողոցում չգտնվել արևածագին և մայրամուտին, դրանք օրվա այն ժամանակահատվածներն են, երբ միջատներն ամենաակտիվն են։ Դրանց դեմ քիմիակտներով պայքար է տարվում։
Երկրում առաջին անգամ Արևմտյան Նեղոսի տենդ է գրանցվել 2012 թվականին։ Այս տարիների ընթացքում հանրապետությունում վարակվել է ավելի քան 1000 մարդ, մահացել՝ 98-ը։
Կարծիքներ