Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի առաջին նախագահի հարցազրույցը
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է 1992 թվականին «Նեզավիսիմայա գազետա»-ում տպագրված՝ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցի բնօրինակ ապացույցը՝ կապված Խոջալուի դեպքերի հետ:
«Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։
1992 թվականին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ «հայերը բաց են թողել միջանցք, որպեսզի մարդիկ հեռանան»: Սակայն Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի զինված ստորաբաժանումների կողմից խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծվել է Աղդամի շրջանի սահմանի մոտակայքում, ինչն ավելի ուշ հաստատել է Այազ Մութալիբովը, ով այս հանցավոր արարքը կապել է իրեն իշխանությունից հեռացնելու՝ ընդդիմության փորձերի հետ և կատարվածի համար ամբողջությամբ մեղադրել իր հակառակորդներին:
Ռուսական «Նովոյե վրեմյա Մութալիբով» ամսագրին տված իր հարցազրույցում նա ասել է, որ «Խոջալուի բնակիչների գնդակահարությունն ակնհայտորեն կազմակերպվել է ինչ-որ մեկի կողմից՝ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցնելու համար»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայկական կողմին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղում «զանգվածային սպանություններ» կատարելու համար և հայտարարել, թե «այդ մասին Արևմուտքի երկրներն ու կազմակերպությունները լռել են ու ոչ մի քայլ չեն ձեռնարկել»։
I am publishing now the original proof the interview of the first president of Azerbaijan Ayaz Mutalibov published in Nezavisimaya Gazeta in 1992.
— Edmon Marukyan (@edmarukyan) February 26, 2024
The first President of Azerbaijan Ayaz Mutalibov stated that “The assault on Khojaly was not a surprise attack”. In an interview in… pic.twitter.com/6brgFgBUJp
Կարծիքներ