Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին տարածված հայտարարությունը մի չափազանց վտանգավոր դրույթ է պարունակում. Բաբաջանյան
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին տարածված հայտարարությունը մի չափազանց վտանգավոր դրույթ է պարունակում, որը այդ տեքստում տեղ է գտել Ստեփանակերտի գործող իշխանության և Ռուսաստանի դավադիր համաձայնությամբ։
Կողմերը պայմանավորվել են «Հայաստանի Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների» դուրսբերման․․․ մասին։
Հայաստանը պաշտոնապես հավաստիացրել է, որ Արցախում Հայաստանի զինված ուժերի կազմավորում չկա, ինչին համառորեն ընդդիմանում էր Բաքուն և պարզվում է նաև Մոսկվան։
Սույն հայտարարության մեջ այս կետի առկայությունը Մոսկվայի թողտվությամբ և հրահրմամբ Բաքվին լեգիտիմ իրավունք է տալիս ոչ միայն մարսել նախօրեին սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան և անպատիժ մնալ, այլև շարունակել պատերազմն արդեն Հայաստանի դեմ։
Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Սամվել Շահրամանյան, այն ինչ դուք անում եք Հայաստանի դեմ, ոչ մեկիդ չի ներվելու։ Այս մասին գրում է Արման Բաբաջանյանը:
Կարծիքներ