Արմեն Սարգսյանն անհեթեթություն է անվանել երկրում քուրդ զինյալների ներկայության մասին Բաքվի հայտարարությունները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը անհեթեթություն է է անվանել երկրում քուրդ զինյալների ներկայության մասին Բաքվի հայտարարությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Բացարձակ անհեթեթություն են այն պնդումները, թե ինչ-որ կուսակցության պատկանող քուրդ զինյալներ կան հանրապետությունում: Թող ինչ-որ մեկը թեկուզ մեկ մարդու ցույց տա»,- ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահը: Նրա խոսքով՝ Հայաստանում ապրում են ինչպես քրդեր, այնպես էլ եզդիներ: «Բայց նրանք Հայաստանի քաղաքացիներ են»,- ասել է նա:
Կարծիքներ