ԱՄՆ-ը սեւ ցուցակ է մտցրել երեք բուլղարացու եւ 64 ընկերություն, որոնք կառավարում են նրանք

ԱՄՆ-ը սեւ ցուցակ է մտցրել երեք բուլղարացու եւ 64 ընկերություն, որոնք կառավարում են նրանք

Միացյալ Նահանգները սեւ ցուցակ է մտցրել երեք բուլղարացու եւ 64 ընկերություն, որոնք կառավարում են նրանք՝ նրանց մեղադրելով Եվրոպական միության անդամ երկրում կոռուպցիայի հանցակցության մեջ։

ԱՄՆ ֆիննախը հայտարարել է, որ պատժամիջոցներ է մտցրել գործարար եւ օլիգարխ Վասիլի Կրոումով Բոժկովի դեմ՝ նրան մեղադրելով «բուլղարական կառավարության վրա ռուսական ղեկավարության ազդեցության խողովակի ստեղծման պլանավորման մեջ»։

ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է մտցրել նաեւ խորհրդարանի նախկին պատգամավոր Դելյան Սլավչեւ Պեեւսկու, նախկին պետական պաշտոնյա Իլկո Դիմիտրով Ժելյազկովի եւ 64 ընկերությունների դեմ, որոնք պատկանում կամ վերահսկվում են այս եռյակի կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում