Պետքարտուղարությունը կոչ է արել երկարաձգել և ընդլայնել հացահատիկի գործարքը

ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինայի հացահատիկի արտահանման համաձայնագրերը, որոնց ժամկետը լրանում է մարտի երկրորդ կեսին, պետք է երկարաձգվեն և ընդլայնվեն։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Հացահատիկի գործարքը հանգեցրել է պարենային ապրանքների համաշխարհային գների նվազմանը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին համաձայնել երկարաձգմանը և, ի վերջո, համաձայնագրերի ընդլայնմանը», - ասել է նա:
Փրայսը, սակայն, չի պատասխանել այն հարցին, թե արդյոք այս շաբաթվա սկզբին Ուկրաինան դիմե՞լ է Թուրքիային և ՄԱԿ-ին՝ հացահատիկի գործարքի երկարաձգման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով։
Կարծիքներ