Պետք է փնտրել սպառազինության նոր մատակարարումներ, քանի որ չենք ստացել այն, ինչ պատվիրել ենք ՌԴ-ից. Գրիգորյան
«Պետք է փնտրենք նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին»։
Այս մասին «Новая газета Европы»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շարունակելով. «Աշխարհում և տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը կտրուկ փոխվել է, պայմանագրային պարտավորությունները չեն պահպանվում: Այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել»:
Լրագրողի հարցին՝ խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասի՞ն է, որը դեռ չի կատարվել, Գրիգորյանը հստակեցրել է. «Մի քանի նման պայմանագրերի մասին է խոսքը, դա միակը չէ։ Եվ մենք ակնկալում էինք նաև ՀԱՊԿ-ից, որ այն կաշխատի անցյալ տարվա սեպտեմբերին՝ հայկական տարածքի վրա Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի ժամանակ։ Չստացվեց և այլն»:
Կարծիքներ