Նման քննարկումներ եղել են. ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Նման քննարկումներ եղել են. ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգոորյանը  «Новая газета Европа»-ին տված հարցազրույցում ասել է, թե քննարկումներ  են եղել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։

«Այո, նման քննարկումներ եղել են, սա բնական արձագանք է» , - ասել է Արմեն Գրիգորյանը՝ նշելով, թե նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի տարածքում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ժամանակ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից աջակցություն է ակնկալել, ինչը, սակայն, չի եղել։

Դիտարկմանը, թե Հայաստանը «տարօրինակ պահվածք է ցուցաբերում Արևմուտքի և ՌԴ-ի հարցում, քննադատում է ՀԱՊԿ-ը, հետո գովաբանում, հանդիպում ունենում Վաշինգտոնում, հետո՝ Մոսկվայում», Գրիգորյանն ասել է.

«Այստեղ տարօրինակ բան չկա։ Վերջին տարիներին աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը կտրուկ փոխվել է։ Պայմանագրային պարտավորությունները չեն պահպանվում: Այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել։ Սա է ճգնաժամը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում