«Տատիկ-պապիկ» արձանի մոտ լուսանկարված ադրբեջանցի Արազ Իմանովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ԼՂ խորհրդանիշ «Մե՛նք ենք մեր սարերը» կամ առավել հայտնի «Տատիկ-պապիկ» արձանի մոտ լուսանկարված Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի գլխավոր խորհրդական Արազ Իմանովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Այս տեղեկությունը Qafqazinfo-ի հետ զրույցում հաստատել է Իմանովը՝ ընդգծելով, որ չի ցանկանում մեկնաբանել աշխատանքից հեռանալու պատճառը։
Ավելի վաղ հրապարակվել էր Ստեփանակերտում արված Իմանովի լուսանկարը՝ թիկունքում փակցված ադրբեջանական դրոշով:
Կարծիքներ