Զելենսկին հայտարարել է Վրաստանից Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին

Զելենսկին հայտարարել է Վրաստանից Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Վրաստանից Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին՝ Ուկրաինային օգնելուց երկրի հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կան մարդիկ, ովքեր վատնում են իրենց ժամանակը և աշխատում են միայն իրենց պաշտոնում մնալու համար։

Այսօր ես ստորագրեցի առաջին հրամանագիրը նման մարդկանցից մեկին՝ Ուկրաինայի դեսպանին Մարոկկոյից հետ կանչելու մասին։ Վերադարձվել է նաև Վրաստանի դեսպանը։ Եթե չի լինի զենք, չեն լինի պատժամիջոցներ, չեն լինի սահմանափակումներ ռուսական բիզնեսի դեմ, ուրեմն խնդրում եմ այլ աշխատանք փնտրեք»,- ասել է նա իր տեսաուղերձում։

Զելենսկին նաև հավելել է, որ մոտ օրերս կոնկրետ արդյունքներ է ակնկալում Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի և Աֆրիկայի ներկայացուցիչների աշխատանքից։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում