Վեդիի աղմկահարույց գործից հետո աշխատանքից ազատվել են ոստիկանության և ՔԿ պաշտոնյաներ

Վեդիի աղմկահարույց գործից հետո աշխատանքից ազատվել են ոստիկանության և ՔԿ պաշտոնյաներ

Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում ՆԳՆ ոստիկանությունից պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել: 

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից»,- 1lurer.am-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Քննչական կոմիտեից էլ նշել են, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը ազատվել են պաշտոններից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում