Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը
Այսօր կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տարածած հայտարարությունից:
Ժակ Ենգիբարյանը ծնվել է Լենինգրադում։
1953 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը:
1953-1958 թվականներին սովորել է Մոսկվայի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։
1958-1962 թվականներին եղել է Վիլնյուսի ռուսական դրամատիկ թատրոնի դերասան, մինչև
1977 թվականը որպես դերասան աշխատել է Խորհրդային միության տարբեր քաղաքներում:
1977 թվականից աշխատել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
1993 թվականից աշխատել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Ժակ Ենգիբարյանը խաղացել է «Հերակլեսի սխրանքները», «Անժելո», «Բոռը», «Դարտանյանը և երեք հրացանակիրները», «Նամուս», «Արշակ թագավոր», «Քանդած օջախ», «Մխիթար սպարապետ», «Ցիլինդր», «Պահանջվում է ստախոս», «12-րդ գիշեր» և այլ ներկայացումներում:
Կարծիքներ