Անկարայում ռուս-թուրքական բանակցություններ են մեկնարկել

Անկարայում ռուս-թուրքական բանակցություններ են մեկնարկել

Անկարայում ընթանում է Ռուսաստանի և Թուրքիայի առևտրատնտեսական համագործակցության հարցերով ռուս-թուրքական միջկառավարական խառը հանձնաժողովի 18-րդ նիստը:

Այս մասին գրում է tass-ը:

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, թուրքականը՝ առևտրի նախարար Օմեր Բոլաթը:

Ակնկալվում է, որ բանակցությունների ավարտին պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում