Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստուգումներ կիրականացվեն Կենտրոն վարչական շրջանում

Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստուգումներ կիրականացվեն Կենտրոն վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կարգադրությամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը Կենտրոն վարչական շրջանում իրականացնելու է ուսումնասիրություն՝ սահմանված կարգով վարչական շրջանին վերապահված լիազորությունների իրականացման և կանոնադրությամբ նախատեսված գործառույթների վերաբերյալ։


Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքէջից: 

Ուսումնասիրության իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Այն ավարտելուց հետո արդյունքները պետք է ամփոփվեն և ներկայացվեն Երևանի քաղաքապետին։ 


Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում