Զեյթունի ուսանողական հանրակացարանի սենյակներից մեկում հայտնաբերվել է իրանցի 25-ամյա աղջկա կախված դին. shamshyan.com
Այսօր, ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Վ. Մխիթարյանը ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ Դավիթ Անհաղթ փողոցի 10-րդ շենքի 7-րդ մասնաշենքում (Զեյթուն ուսանողական հանրակացարաններ) օտարերկրացի աղջկա կախված դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված մասնաշենքի թիվ 524 սենյակում հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 25-ամյա Շ. Բ-ի դին՝ պահարանի դրված ճամպրուկից կտորով կախված վիճակում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Կարծիքներ