Ողբերգական ավտովթար Երևանում. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Երևանի Խանջյան փողոցում գործող «Սոլո» ակումբի տնօրենն ավտոմեքենայով բախվել է ծառին, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 06։50-ի սահմանում, Երևանի բնակիչ, 33-ամյա Հրայր Դավթյանն իր վարած «BMW 750» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կանգառի համար նախատեսված ցուցանակին, տապալել այն, ապա բախվել է բազալտե եզրաքարերին ու ծառին։
Դավթյանի դին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Կարծիքներ