Մարտի 5-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. Սպարապետը կդառնար 62 տարեկա. Ա. Բաբաջանյան

Մարտի 5-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. Սպարապետը կդառնար 62 տարեկա. Ա. Բաբաջանյան

Մարտի 5-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. Սպարապետը կդառնար 62 տարեկան:

Վազգեն Սարգսյանը Հայաստանի նորագույն պատմության, նորանկախ Հայաստանի ամենանվիրական ու հավաքական կերպարներից մեկն է՝ այդ հավաքականության մեջ հակասական, այդ հակասականության մեջ՝ ուղղամիտ, այդ ուղղամտության մեջ՝ խորը ու բազմաշերտ…

Վազգեն Սարգսյանը մեր պատմական իղձերի ու երազանքների կենդանի մարմնավորումն է, իղձեր, որոնց հասնելու հավաքական ջանքն ու միասնական ոգին նա առարկայացրեց սկզբում մարտի դաշտում՝ հաղթանակներ կերտելով արցախյան պատերազմում, ապա՝ պետականականաշինության ասպարեզում՝ բանակում, իսկ հետո նաև տնտեսության մեջ:

Սպարապետի հիշատակի առաջ մեր բոլորի անհատական ու հավաքական պարտքն է կերտելու նրա երազած Հայաստանն ու հայրենիքը ու իրականություն դարձնելու նրա մարգարեական խոսքերը՝ 21-րդ դարը մերն է լինելու…

Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում