ԱՄՆ-ում դեմոկրատ սենատորները «Մեծ Յոթնյակի» վեհաժողովին Ռուսաստանի մասնակցության դեմ նոր բանաձև են ներկայացրել
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից մի խումբ սենատորներ Սենատ են ներկայացրել «Մեծ Յոթնյակի» վեհաժողովներին Ռուսաստանի մասնակցության դեմ բանաձևի նախագիծ:
Ինչպես հայտնում է Известия-ն՝ փաստաթուղթը կոչված է խոչընդոտել Ռուսաստանին «Յոթնյակի» մոտակա վեհաժողովին հրավիրելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը:
Նախագծում քննադատության է ենթարկվում «ամերիկյան զորքերին և դեմոկրատական երկրների ինքնիշխանությանն ուղված ռուսական սպառնալիքների դեմ պայքարելու փոխարեն» Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թրամփի ձգտումը:
«ԱՄՆ Սենատը դեմ կլինի Ռուսաստանին երկրորդ անգամ ընդունել, քանի վերջինս չի դադարել Ուկրաինայի, մեր դաշնակիցների և Միացյալ Նահանգների դեմ կործանարար գործողությունները»,- նշվում է բանաձևում:
Կարծիքներ