Էջմիածնում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Էջմիածնում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել Սուրիկ Զարբաբյան Վաչիկի անհատ ձեռնարկատիրոջ կաթնամթերքի արտադրամասում (քաղաք Էջմիածին):

Մասնավորապես՝

արտադրական շինության կառուցվածքը և պայմանները չեն ապահովել օդի աղտոտումից, կեղտի կուտակումից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,

բացակայել  է արհեստական օդափոխության համակարգը․

արտադրական շինության հատակը և պատերը գտնվել են ոչ բարվոք վիճակում, ինչի արդյունքում պատշաճ չեն լվացվել և ախտահանվել,

արտադրողը չի իրականացրել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,

սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում