Լիբանանը ԱՄՆ-ին կոչ է անում վերսկսել միջնորդությունը Իսրայելի հետ սահմանային վեճի շուրջ

Լիբանանը ԱՄՆ-ին կոչ է անում վերսկսել միջնորդությունը Իսրայելի հետ սահմանային վեճի շուրջ

Լիբանանի ղեկավարությունը շաբաթ օրը հայտարարեց ԱՄՆ-ի հովանու ներքո Իսրայելի հետ ծովային սահմանի սահմանազատման վերաբերյալ անուղղակի բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին,- գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Asharq Al-Awsat թերթի՝ նախագահ Միշել Աունը, վարչապետ Նաջիբ Միքաթին և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին Բաաբդա պալատում կայացած հանդիպումից հետո կոչ են արել Միացյալ Նահանգներին շարունակել միջնորդական ջանքերը՝ Իսրայելի հետ սահմանային վեճը լուծելու համար: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում