Ռուսաստանը սպասում է բանակցությունների երրորդ փուլին և հույս ունի, որ Կիևը կլսի Մոսկվայի դիրքորոշումը. Պեսկով
Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների երրորդ փուլին և հույս ունի, որ Կիևը կլսի Մոսկվայի դիրքորոշումը, որը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու պայմաններից մեկն է: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք սպասում ենք ուկրաինական իշխանությունների հետ Բելառուսում ընթացող բանակցությունների երրորդ փուլին: Եվ հուսով ենք, որ Ուկրաինան կլսի Ռուսաստանի դիրքորոշումն ու մտահոգությունները, ինչը, մասնավորապես, անհրաժեշտ է ռազմական գործողությունը դադարեցնելու համար»,- նշել է խոսնակը։
Մեկնաբանելով արևմտյան երկրների արձագանքը ռուսական կողմի գործողություններին՝ Պեսկովը ասել է, որ Մոսկվան պատրաստ է դրան, քանի որ «երկար ժամանակ է բախվում է նման պահվածքի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության վրա պատժամիջոցներով ճնշումներին»։
Միաժամանակ, ըստ Պեսկովի, Ռուսաստանը միշտ հանդես է եկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ առկա հակասությունների դիվանագիտական լուծման օգտին, մասնավորապես՝ երաշխիքներ ապահովելու Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի արևելք չընդլայնման համար։
Կարծիքներ