ՌԴ պաշտպանության նախարարությունը` Ուկրաինայում հատուկ գործողության մասին. վերջին զարգացումները
ՌԴ պաշտպանության նախարարությունը` Ուկրաինայում հատուկ գործողության մասին. վերջին զարգացումները
ԴԺՀ ուժերը մեկ գիշերվա ընթացքում 27 կմ առաջ են շարժվել և վերահսկողության տակ վերցրել Նովոգրիգորովկա, Նովոնիկոլաևկա, Վիշնևատոյե, Վոլնոյե, Լիստվյանկա և Անտոնովկա բնակավայրերը։
ԼԺՀ ուժերը ռուսական ԶՈւ-ի կրակային աջակցությամբ հասել են Բոգուսլավկա-Տելմախովկա-Կալինովկա գիծ:
Ռուսական ԶՈւ-ն վերջին օրվա ընթացքում վերահսկողության տակ է վերցրել Պրիոբրաժենկա, Կոմսոմոլսկոյե, Զագորնոյե, Դորոժնյանկա, Ռեշետիլովսկոյե, Կոնստանտինովկա, Շևչենկո, Չուբարևկա, Պրոլետարսկոյե և Լյուբիմովկա բնակավայրերը։
ԴԺՀ զինված ուժերը շարունակում են սեղմել օղակը Մարիուպոլի շրջակայքում, «Ազովի» և «Այդարի» զինյալները, դիրքավորվելով դպրոցներում, հիվանդանոցներում, ծննդատներում և մանկապարտեզներում, կրակում են ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների վրա։
Ռուս զինվորականները մեկ օրվա ընթացքում հեռահար ճշգրիտ զենքով ոչնչացրել են Ժիտոմիրի զորամասում գտնվող զինամթերքի պահեստը, որտեղ պահվում էին Javelin և NLAW հակատանկային հրթիռային համակարգեր։
Գործողության ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է Ուկրաինայի 2037 ռազմական ենթակառուցվածք, այդ թվում՝ 71 հրամանատարական կետ և կապի կենտրոն, հակաօդային պաշտպանության Ս-300, «Բուկ Մ-1» և «Օսա» 98 համակարգ, 61 ռադիոլոկացիոն կայան։
Ոչնչացվել է 66 օդանավ ցամաքում և 16 օդանավ օդում, 708 տանկ և մարտական այլ զրահատեխնիկա, 74 բազմակի հրթիռային կայանք, 261 դաշտային հրետանի և ականանետ, 56 ԱԹՍ։
Կարծիքներ