ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 404.35 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.30 դրամով և կազմել 437.67 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.35 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 512.47 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 36.40 դրամով և կազմել 26312.31 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.08 դրամով և կազմել 299.91 դրամ:
Կարծիքներ