Բայդենը մտադիր Է Կոնգրեսին խնդրել հավանություն տալու Թայվանին 1,1 մլրդ դոլարի սպառազինությունների վաճառքին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պլանավորում Է պաշտոնապես Կոնգրեսին խնդրել, որպեսզի նա հավանություն տա Թայվանին շուրջ 1,1 մլրդ դոլար գումարի զենքի վաճառքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Politico թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների:
Մատակարարումների ենթադրվող փաթեթը ներառում Է այդ թվում՝ 60 հատ AGM-84L Harpoon Block II հրթիռներ եւ 100 հատ «օդ-օդ» դասի AIM-9X Block II Sidewinder տակտիկական հրթիռներ: Հրատարակությունը նշում Է, որ այս հարցի մշակումը գտնվում Է նախնական փուլում: Այնուամենայնիվ, կարծում Է Politico-ն, Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի համապատասխան կոմիտեներում նախագահի խնդրանքը քննարկելուց հետո «օրենսդիրները, ամենայն հավանականությամբ, հավանություն կտան վաճառքին»:
Գործընթացը կարող Է փոքր-ինչ ձգձգվել՝ հաշվի առնելով շարունակվող արձակուրդները Կոնգրեսում, նախազգուշացնում Է թերթը: ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով հայտարարում Է այն մասին, որ հավատարիմ Է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին նախօրյակին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հավաստել Է, որ Վաշինգտոնը կշարունակի «անվտանգության բնագավառում» օգնություն ցուցաբերել Թայվանին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո Չինաստանի կողմից կղզու մերձակայքում ռազմական գործունեության ակտիվացման պայմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ