Իսպանիայի հավաքականը՝ «Եվրո-2024»-ի հաղթող

Իսպանիայի հավաքականը՝ «Եվրո-2024»-ի հաղթող

«Եվրո-2024»-ի եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 

Հանդիպման բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում: Խաղի հաշիվը 47-րդ րոպեին բացեց Նիկո Ուիլյամսը՝ առաջ մղելով իսպանացիներին: 73-րդ րոպեին Քոլ Պալմերի գոլի շնորհիվ Անգլիան կարողացավ հավասարեցնել հաշիվը: Սակայն 86-րդ րոպեին Միկել Օյարսաբալը խփեց Իսպանիայի հաղթական գնդակը:

Հարկ է նշել, որ Իսպանիայի հավաքականը չորրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպոին, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Իսպանիան «Եվրո»-ի հաղթող էր դարձել նաև 1964, 2008 և 2012 թվականներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում