Նախագահը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը հետ չի ուղարկել
Նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը հետ չի ուղարկել, տարածվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հարցին՝ ի՞նչ է պատրաստվում անել նախագահը, պատասխանեցին. «Նախագահը ունի եռօրյա ժամկետ եւ կարտահայտի դիրքորոշումը»:
Ըստ Սահմանադրության՝ Սարգսյանը ԳՇ պետին ազատելու մասին վարչապետի առաջարկը կա՛մ պետք է եռօրյա ժամկետում հաստատի, կա՛մ առարկություններով վերադարձնի վարչապետին:
Կարծիքներ