Մեքսիկայի մերձակայքում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ

Մեքսիկայի մերձակայքում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ

Երեքշաբթի սեյսմոլոգները 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Մեքսիկայի ափերի մոտ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Լազարո Կարդենաս քաղաքից 383 կմ հարավ-արևմուտք (ավելի քան 79 հազար մարդ): Ոջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Ցունամիի, հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում